|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն անդրադարձավ ԵԽԽՎ հանձնաժողովի այն ձևակերպմանը, համաձայն որի` «Լեռնային Ղարաբաղն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Նա նշեց, որ երկու օր առաջ հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի և համազեկուցողների հետ:
Ըստ Բաբայանի` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության բոլոր ներկայացուցիչներն անելու են ամեն ինչ, որ ՀՀ շահերը պաշտպանված լինեն: Իսկ բոլոր քննադատներին խորհուրդ տվեց ամպագոռգոռ հայտարարությւոններ անելուց առաջ որոշ քայլեր ձեռնարկել` հօգուտ ՀՀ-ի և ԼՂՀ-ի:
«Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությամբ ու նավթադոլարներով է փորձում դիվիդենդներ շահել, ինչին հայկական կողմն ուշադիր հետևում է և փորձում կանխել»,- ասաց Բաբայանը:
Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ ունի խավիարին, նավթադոլարներին համարժեք, նա պատասխանեց` ՀՀ-ն հզոր է իր Սփյուռքով, մտավոր կարողությամբ, և դրա մասին է վկայում ԼՂՀ հաղթանակը: