|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Yerkir.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում կայծակի հարվածից ծանր տուժել են մայր ու որդի` Անահիտ և Արշակ Քոչարյանները:
«Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներում»,-Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` տուժածներն ունեն առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ, որոնք մշակվում են, հետազոտությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ տուժածները Վեդու ոստիկանապետ Սևան Քոչարյանի բարեկամներն են: