|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում երկու ճանապարհ է բացվելու` կա'մ իշխանությունը մեզ կտանի զագս, կա'մ մենք իշխանությանը կտանենք դատախազություն:
«Ուրիշ ճանապարհ գոյություն չունի, եթե հասարակությունը իսկապես պատրաստ լինի պայքարին և մասնակիցը լինի այդ պայքարի, ապա այդ դեպքում էլեկտրաէներգիայի թանկացումը որևէ փաստարկով չի հիմնավորվի»,- նշեց նա:
Մարտիրոսյանի կարծիքով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխարեն պետք է նվազում տեղի ունենա:
«Եթե էլեկտրաէներգիան չէժանանա, ուրեմն իշխանություններն ու հասարակությունը կամուսնանան: Թանկացման դեպքում հերթական անգամ ապրանքների գները կբարձրանան` հոսանքից սկսած»,- եզրափակեց նա: