|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բաքվի առաջին Եվրոպական խաղերում Հայաստանը հրաձգություն մարզաձևում կներկայացնի 2 մարզիկ: Հրաչիկ Բաբայանը` հրացան ձևում, և Նորայր Առաքելյանը` ատրճանակ ձևում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Նշենք, որ մայիսի 26-ից հունիսի 1-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի կունենա հրաձգության աշխարհի առաջնությունը, որին Բաքու մեկնող հրաձիգներից կմասնակցի միայն Հրաչիկ Բաբայանը:
Առաջին Եվրոպական խաղերը տեղի կունենան հունիսի 12-28-ը: