|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առանձնապես լարվածություն չի նկատվել: Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ սահմանին երեկ, երբ Ղարաբաղում ընտրություններ էին, արտառոց ոչինչ չի եղել: «Իրենք, ճիշտ է, ամեն օր էլ խախտում են հրադադարի ռեժիմը, բայց երեկ առանձնապես ակտիվություն չի նկատվել»,- ասաց նա:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ կրակոցներ հնչել են, բայց ոչ շատ: