|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ` տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են ընդդիմադիր, կրոնական Աբդուլլահ Գյուլենի «խորքային պետության» և Հայոց ցեղասպանության հարցերը:
Ըստ T24-ի՝ 7 ժամ տևած նիստի ընթացքում «Գյուլենական շարժում»-ը պաշտոնապես հայտարարվել է երկրի թշնամի և մտել ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթ համարվող «Կարմիր գրքի» մեջ:
Նիստի ժամանակ քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության թեման, որի ժամանակ խորհրդի անդամները հայտնել են, թե տարբեր երկրների կողմից ընդունված` Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումները քաղաքական են եւ կապ չունեն պատմության հետ, ուստի Թուրքիան անտեսում է դրանք: