|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992 թ. ծնված Խաչատուր Ե.-ին:
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված: Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: