|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակել Աբդուլքադիր Օզքանին:
Ըստ Sondakika-ի՝ Էթիեն Մահչուփյանին «տարիքի պատճառով» պաշտոնազրկելուց հետո Դավութօղլուն նոր խորհրդական է նշանակել կրթության նախարարության մամուլի ծառայությունից: Օզքանն ավարտել է Բիլգի համալսարանը, երկար տարիներ աշխատել մեդիա եւ մշակութային ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մահչուփյանը Հռոմի պապի հայտարարությունների մասին ասել էր. «Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները որպես ցեղասպանություն ընդունելուց հետո անհնար է 1915-ին հայերի նկատմամբ իրագործվածը ցեղասպանություն չանվանել: Վատիկանն իր ուսերից գցել է 100-ամյա հոգեբանական բեռը: «Ինչո՞ւ 100 տարի անց նա այդ բառն օգտագործեց» ասելու փոխարեն պետք է ասել՝ ինչո՞ւ այսքան տարի վարանեց դա ասել: Վատիկանը վաղուց կարող էր նման բան ասել, սակայն չասաց»: