|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 25-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Սամվել Հ.-ն և հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Սամվել Հ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 1985 թ. ծնված Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: