|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը դիտելու էր եկել նաև Շառլ Ազնավուրը: Կարին Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է ԱՄՆ - ում և Ռուսաստանում, իսկ մայիս ամսվա սկզբից նախատեսում են ֆիլմը ցուցադրել «աշխարհով մեկ»:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ ֆիլմի առաջին հանդիսատեսը եղել է Սերժ Թանկյանը, ով ֆիլմի կոմպոզիտորն է: Թանկյանն էլ իր հերթին նշեց, որ հիանալի ֆիլմ է ստացվել` հուզիչ, պատմության հետ առերեսող: