|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում օրերս բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
Հարկ է նշել, որ նախաձեռնությունը և ֆինանսավորումը գյուղապետարանի կողմից է եղել, որով խթանվում է նաև մշակութային ծրագրերի զարգացումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Հուշակոթողում օգտագործվել է Մուշեղ Գալշոյանի ամենահայտնի ստեղծագործությններից՝ «Ձորի Միրոյից» մի հատված Էրգրի հողերի մասին, որը հոգեհարազատ է նաև մեծամասամբ մշեցի ու սասունցի կաթնաղբյուրցիներին:
«Աշխարհի ամենամեծ կորուստը մարդու կորուստն է: Մարդու կորուստն անդարձ կորուստ է: Էրգիր ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունի, հող իր տիրոջ հետ արնակից է ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛ ու օրերից մի օր կհանդիպի: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»: