|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարզահամերգային համալիրում շարունակում է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը: Ֆորումը բացեց նախագահողը՝ Լուիս Մորենո Օկամպոն: Նա նշեց, որ ուրախ է` Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային քննարկումներում:
«Մենք սովորաբար չենք սիրում նայել ցեղասպանության վերաբերյալ կադրեր, լուսանկարներ, այլ նախընտրում ենք հերքել այն: Այս համաժողովը լավ հնարավորություն է ոչ միայն այն դեպքերի առումով, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ, այլ այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում:
Երբ հայ ժողովրդին սպանում էին, այդ ժամանակ իրավական նորմեր չկային, Հոլոքոստից հետո միայն «ցեղասպանություն» եզրույթը ստեղծվեց, Հաագայի միջազգային դատարանը նույնպես ստեղծվեց հետո: Եվ չնայած այդ ամենին, միևնույն է, ներկայումս էլ դժվար է կանխարգելել ցեղասպանությունները, ահա, թե ինչու այսօր այն կանխարգելելու հարցը այդքան արդիական է»,- ասաց Լուիզ Մորենո Օկամպոն: