|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի հետ քննարկել «Միստրալ»-ի մատակարարման խնդիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա ավելի շուտ ֆրանսիական կողմի խնդիրն է: Կողմի, որը ստացել է պատվիրատուից գումարները և դեռ չի կատարում իր պարտականությունները»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Պեսկովը նշել է, որ եթե այդ հարցը բարձրացնի Օլանդը, ապա այն կքննարկվի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի վաղ «Canal+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան բանակցություններ են վարում, որպեսզի լուծեն Ռուսաստանին «Միստրալ» ավիակիր ռազմանավեր մատակարարելու հարցը: