|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչությանը, ով օրեր առաջ ազատվեց իր պաշտոնից, «Մի օր մեկը գլխավոր խորհրդական է եղել…» վերնագրված հոդվածում ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Tarafsiaber-ի՝ Հռոմի պապի հայտարարության մասին «Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները որպես ցեղասպանություն ընդունելուց հետո անհնար է 1915-ին հայերի նկատմամբ իրագործվածը ցեղասպանություն չանվանել» ասելուց հետո խիստ քննադատությունների արժանացած Մահչուփյանն այժմ էլ ասել է. «Եթե ձեզ հետաքրքրում է` խորհուրդ կտայի՞ վարչապետին ցեղասպանությունը ճանաչել, թե՞ ոչ, ապա մեկ քայլ առաջանանք… եթե ես վարչապետ լինեի, չէի ճանաչի ցեղասպանությունը, քանի որ վարչապետը պատասխանատու է իր ժողովրդի բարեկեցության եւ շահի համար և չի կարող նրանց անհայտ թունել մտցնել»:
Անդրադառնալով պաշտոնազրկմանը՝ Մահչուփյանը դարձյալ պնդել է, որ այն պայմանավորված է եղել տարիքով: