|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ ԿԲ-ի հայտարարությունում և ԶԼՄ-ների հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու և նյութեր նախապատրաստելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԿԲ-ն հայտարարություն տարածեց միայն Yerkir.am-ի հրապարակումից հետո: Խնդրի մասին առաջինը բարձրաձայնել է Yerkir.am-ը` շուրջ մեկ ամիս առաջ, իսկ արձագանքը լինում է հիմա, երբ այդ ընթացքում, հնարավոր է, քաղաքացիներ են տուժել: