|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քիչ առաջ Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում դեռեւս չպարզված հանգամանքներում սպանել են 2 անձի` մորը եւ դստերը: Այս մասին ԳԱԼԱ-իլրագրողի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, քննիչներ: Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ այս պահին ճշտվում է սպանվածների ինքնությունը: Նախնական տեղեկությունների համաձայն, դուստրը մոտ 50 տարեկան է:
Ըստ Րաֆֆի Ասլանյանի, արդեն իսկ կան որոշ վարկածներ, որոնք սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով առայժմ չեն հրապարակում:
Լրացված 00:14
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի 29 բնակարանում:
Հայտնի են նաեւ սպանվածների անունները: Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել են 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը եւ նրա մայրը` Քնար Շահումյանը: Այս պահին էլ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ ու քննիչներ:
Բնակարանը, որտեղ կատարվել է սպանությունը, լրիվ տակնուվրա արված վիճակում է եղել: