|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոնպելիեում ընթացող մարմնամարզության Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունում նժուգյթափերի վարժությունում Հայաստանը ներկայացնող 31-ամյա Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Մերդինյանը եզրափակիչ էր մտել 7-րդ տեղով՝ 14,866 միավորով: Նա եզրափակչում զիջեց միայն անգլիացի Լուիս Սմիթին ու արժանացավ արծաթե մեդալի: Իսկ մրցակակիրների եռյակում տեղ գտան հետևյալ մարմնամարզիկները՝ 1.Լուիս Սմիթ, Անգլիա՝ 15,8 միավոր, 2. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ՝ 15,333, 3. Ալբերտո Բուսնարի, Իտալիա՝ 15,2: