|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունված հայտարարության մասին:
ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ն այն կառույցն է, որի որոշումներն ընդգծված իրավական որոշումներ են եւ չեն կարող լինել հենց այնպես, սիրողական մակարդակով:
Լրագրողների այն հարցին, թե ԱԺ-ն ե՞րբ է պատրաստվում քվեարկության դնել 100-ամյա տարելիցի առիթով հայտարարության տեքստը, որն անցյալ քառօրյայում քննարկվեց, ԱԺ նախագահը նշեց, որ այժմ ստորագրահավաք է ընթանում, որպեսզի ամսի 21-ին` 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրեն`հայտարարության տեքստը քվեարկության դնելու համար: Գալուստ Սահակյանի խոսքով՝ այդ պահին ավելի արդյունավետ կլինի քվեարկությունը, քանզի ամսի 22-ից հիմնական միջոցառումներն են իրականացվելու: Նա կարծիք հայտնեց, որ նախախնամության հարց կա:
Այն հարցին, թե ի՞նչ է լինելու ամսի 24-ից հետո, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ամսի 24-ը վերջը չէ, եւ դրան եւս հաջորդելու է պայքար: