|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: