|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ ևս մեկ քննարկում է եղել պարտադիր միջնակարգ կրթությունը 12-ամյա դարձնելու հարցով: Քննարկման արդյունքում օրենքը լրամշակվել է և այն պետք է դրվի քվեարկության:
Վարման կարգով ելույթ ունեցավ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը` ասելով, որ իրենց որոշ մտահոգությունները փարատվել են, սակայն չի հանվել «պարտադիր» բառը, ուստի ձեռնպահ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վստահ են, որ կառավարությունը չի կարող այս հարցը գլուխ բերել, բայց իրենց որոշ մտահոգություններ փարատվել են և կողմ են քվեարկելու:
85 կողմ և 0 դեմ ձայներով օրենքն ընդունվեց: