|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը տղամարդու երկիր է, և դա լավ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը:
Ըստ նրա` մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու դերային որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կատարվել են, և հիմա կանայք ընտանիք պահելու մեծ բեռ են վերցրել իրենց վրա:
«Կնոջ դերի հաստատումը հայ հասարակության մեջ դանդաղում է, հիմա էլ ղեկավար մարմիններում 90 տոկոսով տղամարդիկ են»,-ասում է երգչուհին:
Նրա կարծիքով` պետք է, հարազատ մնալով ավանդույթներին, նաև զարգանալ: