|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որն ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է: Շուրջ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտին, ժամկետանց վարկերի ծավալը 25.9 միլիարդ դրամ էր (ընդհանուր վարկային ներդրումների 1.54%-ը): 1 տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են (11.6 միլիարդ դրամով կամ 44.8%-ով): Այսինքն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք դժվարություններ ունեն վարկային մարումները կատարելու հարցում:
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաև, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը դոլարայնացվել է: 2015 թվականի փետրվարի վերջին ընդհանուր վարկային ներդրումների 66.4%-ը՝տարադրամով վարկերն են (ծավալը՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ), 33.6%-ը՝ դրամային վարկերը: Մինչդեռ 2014 թվականի մարտին տարադրամով և դրամով վարկերի հարաբերակցությունը 37.7% / 62.3% էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։