|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի իշխանությունները որոշել են արգելափակել մուտքը Twitter եւ YouTube: Պրովայդերներին նման հրաման է ներկայացրել երկրի դատախազությունը:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ այդ երկու ցանցերում տեղադրվել է թուրք դատախազի լուսանկարները, որին պատանդ էին վերցրել զինյալները:
Նախապես Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելափակել նաեւ Facebook-ը, սակայն հետո այդ կայքից լուսանկարները հեռացվել էին:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում վերոնշյալ լուսանկարների համար արգելափակվել է 150 կայքէջ: