|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության ասօրվա նիստում որոշում կայացվեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը նախկին 25 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 հազար դրամ:
Նշենք, որ, 2015 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակների համաձայն, ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 1100 անձ:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որ ամենամսյա վճարը սահմանվի ոչ թե 40 000 հազար դրամ, այլ 25 000 դրամը կրկնապատկվի, այսինքն` դարձնա 50 հազար դրամ: «50 հազար դրամ սահմանենք և քննարկենք 100 հազար դրամ դարձնելու հարցը»,- եզրափակեց Աբրահամյանը: