|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Փարիզում «հարձակման» է ենթարկվել:
Ըստ Hurriyet-ի՝ Փարիզի Դեկարտ համալսարանում դեսպանի ելույթի ժամանակ հայ ցուցարարը մոտեցել է նրան և գունավոր հեղուկ լցրել նրա վրա: Ցուցարարին անմիջապես հեռացրել են դահլիճից:
Լրատվամիջոցների հետ զրույցում թուրք դեսպանն ասել է. «Նախկինում ևս հարձակվել են Մարսելում և Փարիզում թուրքական տուրիստական գրասենյակների վրա»:
Հարցին, թե կշարունակվե՞ն նման «հարձակումները», պատասխանել է. «Այդ հարցը պետք է ուղղեք Սփյուռքին: Զարմանալի չի լինի, եթե շարունակվի»:
