|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ՊՆ-ի մոտ 50 աշխատակցի, այդ թվում՝ Զաբայկալիեի շրջանից, պատասխանատվության կենթարկեն՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ բանակ զորակոչման գործում մասնակցություն ունենալու համար: Այդ մասին ասել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովության բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը. գրում է chita.ru-ն:
Նա նշել է, որ այդ հարցով դեռևս պաշտոնական հրաման կամ որոշում չկա, սակայն հավաստիացրել է, որ այդ անձինք իրենց պատիժը կկրեն, այդ թվում` քրեական: