|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության տակ է:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխայի` բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը:
Բժիշկները շարունակում են պայքարել հեմորագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար: