|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երևանի «Միկան» կրկին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այն նախատեսված է փետրվարի 8-ից 22-ը։ Հավաքի ընթացքում կկայանան չորս ստուգողական հանդիպումներ:
Առաջին մրցակիցը Դեգու քաղաքը ներկայացնող համանուն ակումբն է։ «Դեգուն» հանդես է գալիս Հարավային Կորեայի առաջնության երկրորդ դիվիզիոնում և այժմ գտնվում է յոթերորդ հորիզոնականում։
Երկրորդը Բելգրադի «Չուկարիչկի» ակումբն է։ Այն զբաղեցնում է Սերբիայի Սուպեր լիգայի չորրորդ հորիզոնականը։
Երրորդ մրցակիցը Լիտվայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում ընթացող «Ատլանտաս» ակումբն է:
Վերջին՝ չորրորդ մրցակիցը Լիտվայի մայրաքաղաքային թիմն է։ Այն «Միկային» արդեն ծանոթ է նախորդ հավաքից, երբ խաղն ավարտվեց թիմերի մեկական գոլով։ «Ժալգիրիսը» նախորդ երկու տարիների Լիտվայի չեմպիոնն է և այժմ ևս ընթանում է առաջին հորիզոնականում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: