|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Մեր տեղեկություններով, համաժողովրդական շարժումը լայն թափով կվերսկսվի հունվարի վերջից: Շարժման լիդերությունն ստանձնած Գագիկ Ծառուկյանը մտադիր է այդ գործընթացին մեծ հնչեղություն հաղորդել և պլանավորում է համաժողովրդական շարժմանը միացած բոլոր ուժերի ու հասարակական կառույցների մասնակցությամբ մեծ ժողով հրավիրել և քննարկել հետագա անելիքները:
Օրը դեռ որոշված չէ, բայց, նախնական տեղեկություններով, պլանավորել են հունվարի 20-ին: Ազատամարտիկների դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունը, ասելով, որ իրեն էլ են նման բան ասել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։