|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի առևտրի նախարարությունը դադարեցրել է հանրապետությունում կոշիկի ամենախոշոր առևտրային ցանցի 43 խանութներից 21-ի աշխատանքը: Պատճառն այն է, որ տեսականու մեջ չեն եղել բելառուսական ապրանքներ. հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ բոլոր ստուգված խանութներում հայրենական արտադրության կոշիկը ներկայացված է եղել 1-2 արտադրողի՝ չափազանց փոքր տեսականիով: Նաև բացահայտվել են ժամկետանց ապրանքների իրացման և ապրանքների մասին տեղեկության բացակայության փաստեր։ Խանութների ղեկավարներին 10 օր է տրվել՝ իրավիճակը շտկելու համար։