|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, և մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել:
Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա և նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետևելու համար, որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։