|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի` ՀՀ կառավարության խնդրանքին համապատասխան տրամադրվում է անհատույց օգնություն` 60 միլիոն չինական յուանի չափով:
Հայկական կողմն իր վրա է վերցնում սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների, ապրանքների ձեռք բերման և ներմուծման կապակցությամբ գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: