|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս «Ռուսաստան և Ուկրաինա. կյանք նոր կանոններով» վերնագրով հոդված է հրապարակել Независимая газета-ում, որում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին, ԵՄ-ի քաղաքականությանը և այլ հարցերի:
Խոսելով Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու պլանների մասին` ՌԴ վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ոչ միայն չի ենթադրում, այլև չի հիշատակում ԵՄ մտնելու հեռանկարների մասին:
Հոդվածում Մեդվեդեւը մեջբերել է Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի խոսքերը. «Ե՞րբ է Ուկրաինան մտնելու ԵՄ: Թուրքիայից հետո: Իսկ Թուրքիան ե՞րբ է դառնալու ԵՄ անդամ: Երբեք...»: