|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեկտեմբերի 16-ին` ժամը 10.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա.Ահարոնյան փողոցի թիվ 6 հասցեում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի լաբորատորիայի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ.Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում` չգործող երկհարկանի շինության 2-րդ հարկում` մոտ 20 քմ տարածքով, այրվում է թորման սարքավորումները տաքացնող հեղուկը (ձեթ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.33-ին, մարվել` 10.42-ին: