|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանել հավելավճար` գիտությունների դոկտորներին` 50 000 դրամ` 20 000 դրամի փոխարեն, իսկ գիտությունների թեկնածուներին` 25 000 դրամ` 10 000 դրամի փոխարեն:
Գիտական աստիճանի համար հավելավճարի գումարի ավելացումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների աշխատավարձը տարանջատել այդ ծրագրերի և թեմաների շրջանակներում մեկ հաստիքի համար հատկացվող միջին հաշվարկային աշխատավարձից: