|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին մեկ ձեռնպահ քվեարկող կար` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողների հետ զրույցում, նա հիմնավորեց այդ քայլը` ասելով. «Կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի: Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից` կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»: