|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2012-ին Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակման մեջ կասկածվող` «Ալ Քաիդա»-ի անդամ Աբդ ալ Բասեթ Ազուզը ձերբակալվել է Թուրքիայում եւ արտահանձնվել ԱՄՆ-ին. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական Milliyet թերթը:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ Ազուզը Թուրքիայում ապրել է կեղծ փաստաթղթերով, ձերբակալվել է նոյեմբերի 13-ին Յալովա շրջանում` թուրքական հետախուզության եւ ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ գործողության արդյունքում: Նոյեմբերի 24-ին նրան տեղափոխել են Հորդանան, այնտեղից էլ ուղարկել են ԱՄՆ: