|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գարի Կասպարով կանխագուշակում է, որ Պուտինի հաջորդ քայլը կարող է լինի Կովկասում հակամարտություն հրահրելը: Այդ մասին շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը հայտարարել է ուկրաինական УНИАН-ում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա` Ռուսաստանի նախագահին ձեռնտու է քաոսը միջազգային հարաբերություններում: Այդ պատճառով Ուկրաինայի արեւելքում դիմակայությունը խորացնելու փոխարեն կարող է նոր հակամարտություններ սադրել «հետխորհրդային տարածքի պարագծով»: Ուղղություններից մեկն էլ Կովկասն է:
Կասպարովի կարծիքով` Պուտինը ցանկանում է ցամաքային միջանցք բացել Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներով դեպի Հայաստան, որտեղ ռազմակայան ունի: