|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սասունցի ուսուցիչ Ադնան Արսլանը հրապարակել է իր առաջին վեպը: Ըստ Haberler-ի՝ նա վեպը գրել է 10 տարի:
«Իմ ապրած աշխարհագրական վայրի՝ նախկինում հայկական բնակավայր լինելն ու հայերի հանդեպ ունեցած իմ հետաքրքրությունը դեր ունեցան այս գիրքը հրատարակելու հարցում: 318 էջանոց իմ աշխատությունն առաջացել է մի շարք փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում: Վեպում վայրերի և հերոսների անունները վերցված են իրական կյանքից»,- ասել է Արսլանը:
1971 թվին Սասունում ծնված Արսլանը ավարտել է Սասունի դպրոցը, այնուհետև՝ Դիջլեի համալսարանը, այժմ դասավանդում է մասնավոր դպրոցում: