|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Յուքոմ» ընկերության բաժանորդները երեկ ողջ օրը դժգոհում էին ինտերնետային կապի կրկնվող ընդհատումներից, որոնք նույնիսկ մեկ կամ երկու ժամ էին տեւում:
«Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է. «Ինտերնետի անջատման դեպքեր նախորդ օրերին էլ է արձանագրվել, սակայն նախկինում դրանք ողջ օրվա ընթացքում չէին կրկնվում: Ուշագրավ է այն փաստը, որ «Յուքոմը» երեկ այդպես էլ հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ, որով կպարզաբաներ, թե իր կապի հետ ինչ է կատարվում, եւ ինչու պետք է մարդիկ վճարեն, բայց խոստացված ծառայությունը չստանան:
Հաշվի առնելով այն փաստը, որ նշված ընկերությունը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց չի հետաքրքրում, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն իրենց գործելաոճի մասին»: