|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 5-ին` ժամը 04.14-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Զոդ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Խորեն Տոնոյանի «ՎԱԶ-21010» մակնիշի 35 VS 106 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):