|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ո'չ հերքում, ո'չ էլ հաստատում է Հայաստանում բիզնեսում բռնի կերպով «փայ մտնելու» երևույթը:
Yerkir.am-ի հարցին` կա՞ նմքն երևույթ, ինչի մասին իր հարցազրույցում մատնանշել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ նման բաներից, Ծառուկյանից հարցրեք, ես Այվազյանն եմ: Հետո` ես բիզնես չունեմ, որ իմանամ»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հենց քիչ առաջ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ Վարդան Այվազյանն էլ բիզնես ունի, պատասխանեց. «Դե եթե պետք է հավատաք պարոն Ալավերդյանին, ուրեմն հավատացեք նրան»: