|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պնդում է, որ երկրի ներկայիս ղեկավար Ֆրանսուա Օլանդը մշտապես ստում է. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մեղադրանքը Սարկոզին հնչեցրել է Նանսի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է եղել «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարին:
Սարկոզիի խոսքերով՝ ավելի քան 2 տարվա ընթացքում սուտը երկրում քաղաքական սկզբունք է դարձել, ինչը թուլացնում է հանրապետությունը և ժողովրդավարությունը:
« Օլանդը ստում է առավոտյան, ցերեկը և երեկոյան»,- ասել է նա: