|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: