|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Yerkir.am-ի տեղեկություններով` շորթում կատարելու կասկածանքով հոկտեմբերի 22-ին ձերբակալված` ոստիկանության Չարբախի բաժնի պետի նախկին տեղակալ` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը: Նշենք, որ գործը գտնվում է ՀՔԾ քննիչ Ռաֆայել Գևորգյանի վարույթում:
Ի դեպ, մեր տեղեկություններով` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Դոգի ընկերը` նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը:
Հավելենք նաև, որ այսօր երեկոյան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության կառնի Վարդան Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու` նախաքննական մարմնի միջնորդությունը: