|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակել է մոտ կես ժամ տևողությամբ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշեց, որ դիպուկահարի երկու կրակոցները դիպել են մեկ ավտոմեքենայի, բարեբախտաբար, տուժողներ չկան:
Հարցին` կարելի՞ է կրակոցները կապել գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի հուղարկավորության հաջորդ օրվա հոգեհանգստի արարողության` էքնահողի հետ, Սամվել Սաղոյանը նշեց, որ կապ չի տեսնում, որովհետև կրակոցները սկսվել են առավոտյան ժամը 9-ից, տևել մոտ կես ժամ, իսկ Կարեն Պետրոսյանի շիրիմին գյուղացիներն այցելել են ժամը 11-ին: