|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Աստանայում 2015-ի աշնանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ Մինսկում կայացած ԱՊՀ գագաթաժողովին. հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք պայմանավորվել ենք, որ նախագահությունն անցնում է Ղազախստանին, և Աստանայում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կանցկացնենք երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել: