|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի և Սիրիայի քրդերի բողոքի ցույցի նկարահանումների ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն լուսաբանող BBC-ի լրագրողների դեմ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանները լրագրողների ուղղությամբ նետել են արցունքաբեր գազով երկու նռնակ, որոնցից մեկն ընկել է նկարահանող խմբի մեքենային: Լրագրողները գտնվել են ԻՇԻՊ-ի գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու։
Նշենք, որ քրդերի բողոքի ցույցը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների դեմ, որոնք պնդել են, թե քրդերը ոչ մի քայլ չեն ձեռնարկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։