|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թեեւ նրա ելույթի ժամանակ դահլիճը գրեթե դատարկ է եղել, նա, այնուամենայնիվ, շարունակել է այն:
Էրդողանը հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո և զարմանալիորեն չի անդրադարձել վերջինիս ելույթին, որում բազմիցս բարձրաձայնել էր Թուրքիայի վարած հերքողական քաղաքականության մասին: