|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սեպտեմբերի 8-ին` ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին` ժամը 01.05-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով:
Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկին: Կատարվում է հետաքննություն: